ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ազատ, բաց եւ մրցակցային է ճանաչել:
Այս մասին, այսօր` մայիսի 7-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացրել 31 418 դիտորդներ տեղական կազմակերպություններից եւ 647 դիտորդներ 11 տարբեր միջազգային կազմակերպություններից ու դեսպանատներից:
ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որի կազմում ընդգրկված է եղել 151 դիտորդ, գլխավորում են Վլադիմիր Գարկունը եւ դիտարկման շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան: