Հեռուստաբանավեճ Եգիպտոսի նախագահի թեկնածուների միջև
Եգիպտոսում միլիոնավոր հեռուստադիտողներ հետևել են երկրում առաջին անգամ անցկացված նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճին:
Դեմ դիմաց հանդիպել են նախագահի 2 հիմնական թեկնածուներ` Արաբական պետությունների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան և իսլամիստ Աբդել Մոնեյմ Աբուլ Ֆոթուհը:
Բանավեճի ժամանակ Մուսան իր մրցակցին հիշեցրել է նրա գործողությունները, երբ նա «Մուսուլման եղբայրներներ» ռադիկալ ասոցիացիայի ազդեցիկ դեմքերից մեկն էր:
Աբուլ Ֆոթուհն իր հերթին Մուսային անվանել է Եգիպտոսի նախկին ռեժիմի մասնիկ: