Այսօր սկսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի այցը տարածաշրջան:
Այսօր համանախագահները կլինեն Հայաստանում, 12-ին` Լեռնային Ղարաբաղում, հաջորդ օրը` Ադրբեջանում: Այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ կունենան նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կքննարկվի ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը: