Չինաստանը և Հնդկաստանը չեն մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Չինաստանը և Հնդկաստանը չեմ մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հանդիպմանը, որը կայանալու է մայիսի 20-21-ին Չիկագոյում տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ի գալիք գագաթնաժողովը դաշինքի պատմության մեջ խոշորագույնն է լինելու: Չիկագո են ժամանելու պետությունների և կառավարությունների 60 ղեկավարներ, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: