ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Թուրքիայի` Իսրայելի հանդեպ ունեցած կեցվածքի պատճառով տուժում է ՆԱՏՕ-Իսրայել հարաբերությունները:
"Որևէ երկիր երկկողմ հարաբերությունները չպետք է միություն հասցնի",- ասել է նա:
Հանրապետական կուսակցությունից Մայք Լին Գորդոնից հետաքրքրվել է, թե արդյոք հնարավո՞ր է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում Թուրքիան մեղմացնի դիրքորոշումը և Իսրայելը հնարավորություն ունենա մասնակցել Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Ի պատասխան Գորդոնը նշել է, որ այն պնդումները, թե Իսրայելը Չիկագոյի հավաքին չի մասնակցում Թուրքիայի վետոյի պատճառով, չեն համապատասխանում իրականությանը: Իսրայելը պարզապես ի սկզբանե հրավիրված չի եղել հավաքին:
"Իսրայելը ՆԱՏՕ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է, սակայն Չիկագոյի գագաթնաժողովին հրավիրված չի եղել: Եվ առհասարակ, Թուրքիայի կազմակերպած միջոցառում չէր, որ Թուրքիան չհրավիրելու հնարավորություն ունենար",-ասել է Գորդոնը: