Լեհաստանի սեյմն այսօր ծրագիր է ընդունել կենսաթոշակային համակարգում բարեփոխումներ կատարելու վերաբերյալ, որը նախատեսում է բարձրացնել կենսաթոշակային տարիքն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար մինչև 67 տարեկան: Օրենքին կողմ են քվեարկել խորհրդարանի 268, իսկ դեմ՝ 185 հոգի:
Ըստ Լեհաստանի կառավարության, ամեն չորս տարին մեկ կենսաթոշակային տարիքը կբարձրացվի մեկ տարով: Այդպիսով, տղամարդիկ կսկսեն թոշակի գնալ 67 տարեկան հասակնում 2020թ.-ին, իսկ կանայք՝ 2040: 10 տարով կերկարացվի նաև ոստիկանների և զինվորականներիի ծառայությունը: