Մայիսի 10-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասում (խորհրդարան) օրակարգ է մտցվել "Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ"
ադրբեջանամետ բանաձև:
Սեյմի մի շարք պատգամավորների սկզբունքային դիրքորոշման, Հայաստանի դեսպանության, հայ-լիտվական միջխորհրդարանական բարեկամության խմբի ու լիտվահայ համայնքի համադրված աշխատանքների շնորհիվ բանաձևի նախագիծը մերժվել է քվեարկության արդյունքում:
Քվեարկությունից առաջ կայացած քննարկումների ժամանակ լիտվացի որոշ պատգամավորների կողմից հնչեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության գաղափարը:
Հիշեցնենք, որ ս.թ. մարտի 13-ին ձախողվել էր ադրբեջանամետ բանաձևի ընդգրկումը Սեյմասի օրակարգում: