Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի համոզմամբ Եվրոպայի վերջին ընտրությունները վկայում են այն մասին, որ Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները կակտիվանան: Այդ մասին նա հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո:
"Այս հարցում Գերմանիան կարող է օգտակար լինել: Թուրքիայի հետ հարաբերություների ընդլայնումը բխում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Եվրոպայի շահերից",- ասել է նա: