Մայիսի 16-ին եվրոպական 23 քաղաք, միանալով "Գրական գիշեր" նախաձեռնությանը, կազմակերպում են գրական ընթերցումներ: Լոնդոնից Մադրիդ, Կիևից մինչև Միլան և Երևան. մեկ օր եվրոպական քաղաքները միավորվում են մեկ գաղափարի ներքո` ներկայացնել եվրոպական ժամանակակից գրականությունը:
Արդեն երկրորդ տարին է Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Երևանը մասնակցում է համաեվրոպական այս նախաձեռնությանը: Նորարար փորձառական արվեստի կենտրոնում երեկոյան ժամը 7-ից Ֆորում թատրոնի դերասանները կընթերցեն հատվածներ Յարոսլավ Հաշեկի (Չեխիա), Վարուժան Ոսկանյանի (Ռումինիա) և Ջոն Ռ.Ռ. Տոլկինի (Միացյալ Թագավորություն) ստեղծագործություններից: