Կառավարության այսօրվա նիստում գործադիրը համաձայնություն է տվել ԱՊՀ շրջանակում մի շարք համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Համագործակցության առաջարկները վերաբերում են մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման, արդյունաբերության ոլորտներին և արդյունաբերական քաղաքականության խորհրդի ստեղծմանը, տեղեկատվության անվտանգության ապահովման բնագավառին, զբոսաշրջության խորհրդի ստեղծմանը:
Համաձայնագրերը կկնքվեն Աշխաբադում մայիսի 29-30-ը կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում։