Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Մայիսի 9-ը հայ ազգի համար բեկումնային օր համարու՞մ եք:

Այո: 66%
Ոչ: 27%
Դժվարանում եմ պատասխանել: 7%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Լուրեր 

 
ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպում Բելգրադում


Հունիսի 11-ին Բելգրադում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով հանդես եկավ ելույթով:
ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշեց անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Սերբիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բնագավառներում արձանագրված առաջընթացը և դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարևորվեց ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության արդյունավետության հետագա բարելավման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձևավորման և խթանման նշանակությունը:
Փոխնախարարն ողջունեց ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի և այլ ռազմավարական փաստաթղթերի, վերոնշյալ ժամանակահատվածում ՍԾՏՀ էներգետիկայի և բնապահպանության նախարարների կողմից նշված ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրերի ընդունումը:
Գործնական համագործակցության ձեռքբերումների համատեքստում փոխնախարարն ընդգծեց ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի աշխատանքային խմբում Հայաստանի համակարգման ժամանակ անդամ-երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ընդունումը:
Հանդիպմանը դրական գնահատականի արժանացավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի աշխատանքային խմբի համակարգող երկրի` Հայաստանի գործունեությունն ոլորտում համագործակցությունը խթանելու առումով: Գոհունակությամբ նշվեց, որ ՍԾՏՀ Նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում ընդունվեցին հայկական նոր նախագծեր, մասնավորապես, գիտության ու տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառներում: ՍԾՏՀ-ի շրջանակում իրականացվելիք "Գրական տապան` 10 տարի անց" ՀՀ մշակութային նախագիծը մաս է կազմում "2012թ.՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք" ծրագրի և նվիրված է հայ տպագրության 500-ամյակին:
Հանդիպման արդյունքում ընդունվեցին 80-ից ավելի որոշումներ և առաջարկություններ:
Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվեց Թուրքիային, որը կպաշտոնավարի 2012թ. երկրորդ կեսին:
Նույն օրը, պատվիրակությունների ղեկավարները մասնակցեցին Սերբիայի նորընտիր նախագահ Տ. Նիկոլիչի երդման հանդիսավոր արարողությանը:
Հունիսի 12-ին, ՀՀ ԱԳ փոխնախարարն այցելեց Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության նորաբաց գրասենյակը:

 
13.06.2012

ԼՐԱՀՈՍ
 
2013-05-18 21:33:42
Ահաբեկչություն Իրաքում
Իրաքում, այսօր՝ մայիսի 18-ին, ահաբեկչությունների զոհ է դարձ ...
Մանրամասն
2013-05-18 17:19:02
Օբաման և Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ ...
Մանրամասն
2013-05-18 16:46:35
Ջոն Քերրին կմեկնի Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 21-ին մեկշաբաթյա գործուղ ...
Մանրամասն
2013-05-18 16:39:35
Կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը
Մայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակով ...
Մանրամասն
2013-05-18 16:31:27
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Միացյալ Թագավորություն
Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտու ...
Մանրամասն
2013-05-17 17:55:50
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները
Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգ ...
Մանրամասն
2013-05-17 16:43:10
Yahoo!-ն բանակցություններ է վարում Tumblr-ի հետ
Yahoo! ընկերությունը բանակցություններ է վարում Tumblr-ի հետ ...
Մանրամասն
2013-05-17 15:08:47
Տեղի ունեցավ ՀՀ դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
Մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի ն ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

Ղազախ կինը տափաստանային մշակույթի կրողն է, տնային օջախի պահապանը ...
 
Լյուդմիլա Կուլիկովա
Գործունյա կանանց ասոցիացիայի անդամ, Պրակտիկ հոգեբանության և հոգեթերապիայի Եվ ...
Թուրքագետ. 2015-ի շանսն արդեն բաց ենք թողել ...
 
Արտակ Շաքարյան
թուրքագետ ...
Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հետևողական աշխատանք տանի Թուրքիայում ...
 
Վահրամ Տեր-Մաթևոսյան
թուրքագետ ...
Մենք տիեզերքին նայում էինք "հայերի աչքով” ...
 
Տալգաթ Մուսաբաև
Ղազախստանի առաջին տիեզերագնաց, գեներալ-մայոր, աշխարհի 309-րդ տիեզերագնաց ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved