Գերտերությունները հունիսի 30-ին կքննարկեն Սիրիայի հարցը
Աշխարհի գերտերությունները մտադիր են հունիսի 30-ին նոր հանդիպում անցկացնել Սիրիայի հարցով Շվեյցարիայի Ժնև քաղաքում:
Ըստ դիվանագետների` հանդիպման գլխավոր նպատակն է լինելու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` խաղաղության 6 կետանոց տապալված ծրագրի վերսկսումը:
Թեև Սիրիայի հարցով "կոնտակտային խմբի" երկրները համաձայնության են եկել հանդիպման վերաբերյալ, սակայն ինչ վերաբերում է Իրանի մասնակցությանը, ապա կարծիքներն այս հարցում չեն համընկնում: Մասնավորապես ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ի տարբերություն Ռուսասատանի, դեմ են արտահայտվում Սիրիայի ամենամտերիմ դաշնակցի մասնակցությանը: Այս առիթով ՄԲ արտգործնախարար Ուիլյամ Հեյգը նշել է, որ իրանական կողմի ներգրավվածությունը բանակցություններում "արդյունավետ" չի լինի:
Անանի խոսնակ Ահմադ Ֆաուզին հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այս առիթով` միայն նշելով, որ հանդիպման մասնակից երկների վերջնական ցուցակը դեռևս որոշված չէ:
Սիրայի ընդդիմադիրներն իրենց հերթին պատրաստվում են շաբաթ օրը հանդիպել Ստամբուլում ` նպատակ ունենալով հարթել իրար մեջ ունեցած տարրաձայնությունները և համախմբվել: