Հայաստանից, այսօր` հունիսի 15-ին, 3-րդ երկիր է ուղարկվել ադրբեջանցի ռազմագերի Ախունդզադե Մամմադբաղիր Թալիբօղլին, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Մամմադբաղիր Թալիբօղլին հայ-ադրբեջանական շփման գիծն անցել և հայկական զինված ուժերի ստորաբաժանումներին էր հանձնվել 2012թ. հունվարի 23-ին:
Ադրբեջանական բանակի առաջին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, 22-ամյա սերժանտ Ախունդզադեն ինքն էր այս տարվա հունվարի 23-ին գերի հանձնվել Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքապահներին` Ադրբեջանի և ԼՂՀ զորքերի շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում, Վերին Չայլուի մոտ: Ախունդզադեն սահմանը հատելուց հետո բազմիցս հայտարարել էր, թե չի ցանկանում վերադառնալ հայրենիք: