Սատուրնի արբանյակի վրա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվել
Գիտնականները Տիտանի` Սատուրնի ամենամեծ արբանյակի վրա, հայտնաբերել են ստորգետնյա օվկիանոս: NASA Cassini միջմոլորակային կայանից ստացված տեղեկությունների համաձայն, օվկիանոսը գտնվում է մոլորակի սառցե մակերեսից 100 կմ խորության վրա:
Տիտանի նման, ստորգետնյա օվկիանոսներ կարող են լինել նաև Յուպիտերի արբանյակների` Եվրոպայի և Էնցելադեի վրա:
Միաժամանակ գիտականները նշում են, որ Տիտանի վրա ջրի առկայությունը դեռևս չի վկայում այդ մոլորակում կյանքի գոյության մասին: