Վարկածներ կան, որ Յասեր Արաֆատին թույնել են: Այս մասին հայտնել "Ալ-Ջազիրա" հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով շվեյցարացի ռադիոֆիզիկներին: Վերջիններս Պաղեստինի նախկին առաջնորդի հագուստին և անձնական իրերի վրա պոլոնիում-210 ռադիոակտիվ նյութի հետքեր են հայտնաբերել:
Արաֆատի թունավորման մասին վարկածները սկսել են շրջանառվել դեռևս 2004թ., երբ առողջական վիճակի կտրուկ վատթարացումից և կարճատև հիվանդությունից հետո նա մահացավ:
"Ալ-Ջազիրա"-ի լրագրողների նախաձեռնությամբ Լոզանի Ռադիոֆիզիկայի ինստիտուտը Արաֆատի անձնական իրերի փորձաքննություն է իրականացրել, որի արդյունքում դրանց վրա պոլոնիումի մեծ պարունակություն է հայտնաբերվել: Արաֆատի այրին, ով տրամադրել էր իրերը փորձաքննության համար, այժմ պահանջում է, որ պաղեսստինյան հանգուցյալ առաջնորդի դին փորձաքննության ենթարկեն: