Գերմանիայում աշխատում է հեռախոսային "ատելության գիծը"
Այստեղ կարող է զանգահարել յուրաքանչյուր ցանկացող և վիճել: Հեռախոսակապի մյուս ծայրում իրենց վիրավորանքները մեկ րոպե լսելու համար գերմանացիները վճարում են մոտ 1,5 եվրո:
Յուրօրինակ հեռախոսային ծառայության գրասենյակը տեղակայված է Վիսբադենում և արդեն մի քանի շաբաթ է, ինչ սկսել է աշխատել: Դրա հիմնադիրների խոսքերով "ատելության գիծը" ստեղծվել է, որպեսզի օգնի գերմանացիներին դատարկել բարկությունը դրա կարիզքը զգալու դեպքում: