Մեր Մասին | Արխիվ | Լուրեր |       
 

 
 
 
Շաբաթվա հարցը
 
Հավանական համարու՞մ եք թուրք-սիրիական ռազմական գործողությունները:
Պատասխան

Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել


Նախորդ շաբաթվա արդյունքները
 
Մայիսի 9-ը հայ ազգի համար բեկումնային օր համարու՞մ եք:

Այո: 66%
Ոչ: 27%
Դժվարանում եմ պատասխանել: 7%
Արտաքին աշխարհ
Եվրաինտեգրում
ԼՂՀ
Սփյուռք
ԱՄՆ
Հնդկաստան
Շվեյցարական ծրագիր
Ֆրանսիական ծրագիր
Ղազախստանյան ծրագիր
ՆԱՏՕ
Գերմանական ծրագիր
Բրիտանական ծրագիր
Ներքին կյանք
Հանրային խորհուրդ
Մշակույթ
Հանրամատչելի գիտություն
Էքսքլյուզիվ
Վերլուծական
Տեղեկանք
 
Մեր Գործընկերները


Հոգեւոր 

 
"ԱՄԱՆՈՐԸ ԶԻՋՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻՆ"


      "Ս. Ծնունդը աշխարհի քրիստոնյաների ամենամեծ եւ սիրված տոներից է": "Թե' նշանակությամբ, թե' էությամբ, թե' խորհրդով Ամանորը զիջում է Ս. Ծննդյանը": "Ս. Ծնունդը ինձ համար տարվա ամփոփումն է:" "Շատ կցանկանայի, որ մենք, ինչպես նաեւ իմ ընտանիքը Ս. Ծնունդը տոնի, ինչպես պետք է եւ ինչպես նշում է քրիստոնյա աշխարհը": "Եթե ինչ-որ վատ արարք եմ թույլ տվել տարվա ընթացքում, ապա Ս. Ծնունդի օրը, գնում եմ եկեղեցի եւ ներողություն եմ խնդրում Աստծուց"...
      Ս. Ծնունդը` Աստծո Որդու Ծնունդը, մարդկության համար դառնում է նոր եւ անվերջանալի սկիզբ: Շուրջ 2000 տարի մարդկությունն իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի Ծնունդով` նախքան Քրիստոս եւ Քրիստոսի Ծնունդից հետո: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին
 
նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի` Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ, քանի որ պետք է հավուր պատշաճի դիմավորել Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը: Ինչպես հոգեւոր, այնպես էլ մարմնական մեղքերից պետք է հեռու մնալ, այսինքն` պահքը հոգեւոր եւ մարմնական մեղքերից մաքրվելու միջոց է: Պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ եւ տրվում է Ս. Ծննդյան ավետիսը:
      Կաթոլիկ եկեղեցին Ս. Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արեւի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում եւ գրեթե ողջ արեւելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր: Հնագույն ավանդության եւ ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցին:
      Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ, մոմ, լուցանել, այսինքն` վառել: Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներին: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:
      Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով եւ Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգեւոր եւ մարմնավոր ախտերի: Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաեւ Տնօրհնեքի արարողություն: Ս. Ծննդյան եւ Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգեւորականին իրենց տուն եւ աշխատավայր են հրավիրում` տոնի կենարար ավետիսը եւ աստվածային օրհնությունը ստանալու նպատակով: Տնօրհնեք կատարվում է նաեւ այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը կամ զգացվում է դիվային ուժերի ներկայությունը: Հունվարի 7-ը, ինչպես եւ բոլոր տաղավար`մեծ, գլխավոր տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու եւ անվանակոչվելու հիշատակին:
      Ս. Ծննդյան օրը մարդիկ միմյանց ողջունում են "Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի":
 
Պատրաստեց`
Մանե Մարգարյանը
24.12.2010

 
2013-05-18 21:33:42
Ահաբեկչություն Իրաքում
Իրաքում, այսօր՝ մայիսի 18-ին, ահաբեկչությունների զոհ է դարձ ...
Մանրամասն
2013-05-18 17:19:02
Օբաման և Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ ...
Մանրամասն
2013-05-18 16:46:35
Ջոն Քերրին կմեկնի Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մայիսի 21-ին մեկշաբաթյա գործուղ ...
Մանրամասն
2013-05-18 16:39:35
Կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը
Մայիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Կրակով ...
Մանրամասն
2013-05-18 16:31:27
ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Միացյալ Թագավորություն
Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտու ...
Մանրամասն
2013-05-17 17:55:50
Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքները
Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգ ...
Մանրամասն
2013-05-17 16:43:10
Yahoo!-ն բանակցություններ է վարում Tumblr-ի հետ
Yahoo! ընկերությունը բանակցություններ է վարում Tumblr-ի հետ ...
Մանրամասն
2013-05-17 15:08:47
Տեղի ունեցավ ՀՀ դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
Մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի ն ...
Մանրամասն
ԼՐԱՀՈՍ
 

 
 
 
 
 
 
 
Գրանցվել
  

ՉՊԵՏՔ Է ԴՆԵԼ ԽՆԴԻՐ` ԱՊՐԻԼԻ 24-Ը ՍԳՈ՞ ՕՐ Է, ԹԵ՞ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ...
 
ՏԵՐ ԲԱԲԿԵՆ ՔԱՀԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ ...
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՑԱՎԱԼԻ Է ...
 
ՎՈԼՖԳԱՆԳ ՎԻՊՊԵՐՄԱՆ
Բեռլինի Ֆրայ համալսարանի պրոֆեսոր, պատմաբան ...
ՊԱՏԱՐԱԳԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՀՈԳԵՎՈՐ ԵՆ ...
 
ՄԱՐԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գեղարքունիքի թեմի առաջնորդ, ՀԽ անդամ ...
"ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ" ...
 
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի ...
Address: ՀՀ ք. Երեւան, Վարդանանց 28/2-34, ինդ. 0070,
Phone: /+374 10/ 588 911,
Email: info@armedia.am

Copyright © 2006-2013 ARMEDIA IAA Inc.
All rights reserved