"Արմեդիա" տեղեկատվական, վերլուծական գործակալությունը հիմնադրման օրից իր ընթերցողների տեղեկատվություն ստանալու շրջանակը (ՀՀ արտաքին քաղաքականություն, արտաքին աշխարհի առավել արդիական թեմաներ) փորձում է հնարավորինս ընդլայնել նաև իր ակտիվ հեռուստատեսային գործունեության միջոցով: Մեր հեղինակային հեռուստանախագծերը, ինչպես նաև արտերկրում աշխատող մեր հատուկ թղթակիցների կողմից պատրաստված բացառիկ հարցազրույցները և այլ տեսանյութեր հեռարձակվել են հայաստանյան և օտարերկրյա մի շարք հեռուստաընկերություններով:
Այս էջում կարող եք դիտել ինչպես մեր հեռուստահաղորդումների վերջին թողարկումները, այնպես էլ մեր կողմից պատրաստվող այլ տեսանյութեր, ֆիլմեր և/կամ հարցազրույցներ:
Մեր "Իրական քաղաքականություն" ("Realpolitik") հեղինակային հեռուստանախագիծը ներկայացնում է ՀՀ արտաքին քաղաքականությանն ու միջազգային հարաբերություններին առնչվող արդիական թեմաների շուրջ փորձագիտական, վերլուծական, պաշտոնական մոտեցումներ և մեկնաբանություններ ինչպես հայաստանյան ոլորտային պատասխանատուների, դիվանագետների, վերլուծաբանների, քաղաքագետների, փորձագետների, այնպես էլ միջազգային կառույցների ներկայացուցիչների և այլոց կողմից: Այն կարող եք դիտել "Armnews" հեռուստաընկերության եթերում յուրաքանչյուր կիրակի` 19:30-ին, կրկնությունները` երկուշաբթի՝ 00:30-ին և 14:30-ին, երեքշաբթի` 20:30-ին:
“Արմեդիա” ՏՎԳ մեկ այլ` “Հայացք աշխարհին” հեղինակային հեռուստանախագծի շրջանակներում ներկայացվում են աշխարհի տարբեր երկրներում մեր նկարահանող թիմի կողմից պատրաստված բացառիկ նյութեր (հարցազրույցներ, փաստագրական ֆիլմեր և այլն), անդրադարձ է կատարվում աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին` հետադարձ հայացք ուղղելով Հայաստանին: Հաղորդումը հեռարձակվում է “Armnews” հեռուստաընկերության եթերում “Հայաստան & աշխարհ” հեռուստահաղորդման շրջանակներում յուրաքանչյուր երկուշաբթի` 23:00-ին, կրկնությունները` երեքշաբթի 09:30-ին և 15:30-ին:
Հաղորդումների նախորդ թողարկումներին կարող եք ծանոթանալ մեր` TVArmediaYouTube-ալիքի միջոցով:
Ինտերնետ կապի որակից կախված` հաղորդումը դիտելու ընթացքում կարող են առաջանալ տեխնիկական դժվարություններ: Նման դեպքերում մեր կայքի ադմինիստրատորը խորհուրդ է տալիս "Play" հրահանգը տալուց հետո անմիջապես տալ "Pause" հրահանգը և սպասել մի քանի րոպե: Սպասելուց հետո նորից սեղմել "Play", և տեխնիկական խնդիրները հիմնականում կվերանան:
"Արմեդիա" ՏՎԳ հեռուստածրագրերի և ընդհանրապես հեռուստագործունեության վերաբերյալ Ձեր դիտողությունները, առաջարկները և տեսակետները կարող եք հայտնել info@armedia.am ("Realpolitik" հաղորդման վերաբերյալ նաև realpolitik@armedia.am) էլ. հասցեով կամ զանգահարել /+374 10/ 588 911 հեռախոսահամարով: Միաժամանակ կարող եք դիմել մեզ կայքում չարտացոլված և ավելի վաղ հեռարձակված հեռուստածրագրերին վերաբերող հարցերով: