ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու համար․ ՌԴ ԱԳՆ

© РИА Новости / Наталья Селиверстова

Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար, ասվում է ՌԴ ԱԳՆ թգ ալիքի հաղորդագրության մեջ, հաղորդում է News.am-ը։ 

Ռուսական խաղաղապահ զորախումբն իր ակտիվ միջնորդությամբ վերահսկում է սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարի պահպանումը։

«Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունը խաղաղ զինված առճակատման նոր բռնկումը և բնակչության շրջանում զոհերը կանխելն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԽԶ-ի միջոցով լայնածավալ մարդասիրական աջակցություն է ցուցաբերվում հայ բնակչությանը։ Վերջին երկու օրվա ընթացքում ռուս խաղաղապահները տարածաշրջան են հասցրել 125 տոննա մարդասիրական օգնություն և 65 տոննա վառելիք։

Ծրագրերը ներառում են սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարում Լաչինի և Աղդամի երթուղիներով: Վերջին տվյալներով՝ խաղաղապահների բազային ճամբարում կա մինչև 700 փախստական, որոնցից ավելի քան 400-ը երեխաներ են։

ՌԽԶ-ի հրամանատարության անմիջական մասնակցությամբ բանակցությունների երկու փուլ է տեղի ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև։ Այդ շփումների առաջնահերթ խնդիրներից են ապառազմականացման, խաղաղ կյանքի վերականգնման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցերը։

 

«Մենք հուսով ենք, որ այս գործընթացի դրական արդյունքները կնպաստեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների ընթացքում պայմանավորվածությունների փաթեթի կատարման աշխատանքների արագ վերսկսմանը, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և հումանիտար շփումների զարգացումը»,- ասվում է հայտարարության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    9 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    19°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: