ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 26-ին հումանիտար կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը։ Ինչպես նշեցի, 19 հազարից 2500-ը արդեն գտնվում է իրենց տեղակայման վայրերում, այն մարդիկ, ովքեր դիմել են կառավարությանը աջակցություն ստանալու համար։ Այս պահին Գորիսում գտնվում են 1200 մարդ, ովքեր դեռևս գտնվում են տեղավորման գործընթացում, դա հասկանալի պատճառներով որոշակի ժամանակ է պահանջում։ Մնացած մարդիկ ասել են, որ ունեն իրենց համապատասխան բնակության վայրերը։ Նրանք ասել են, որ մեր աջակցության կարիքը չունեն։ Հասկանալով, որ դա մարդկանց կամքն է և ընդառաջ գնալով այդ հանգամանքին, համաձայնել ենք, որ նրանք գնան այն հասցեներով, որտեղ իրենք նախապես որոշել են»,- նշեց Խաչատրյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    19 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: