ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-թուրքական արձանագրությունները հանվել են խորհրդարանի օրակարգից, սակայն իրավականորեն դրանք դեռևս գոյություն ունեն

Կիրո Մանոյան 

Հայ  Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն 

 

Պրն. Մանոյան, ի՞նչ նշանակություն կունենա ՀՀ ԱԺ-ից Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետկանչը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ Թուրքիան կարողանում էր արձանագրությունների գոյության փաստը հմտորեն օգտագործել կանխելու համար Ցեղասպանության ճանաչումը՝ շատ երկրների կոչ անելով չճանաչել և չդատապարտել Ցեղասպանությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացին չվնասելու համար:

Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ընդամենը դուրս են բերվել ԱԺ-ի օրակարգից, արձանագրությունները հետ չեն կանչվել: Արձանագրություններն իրավականորեն դեռևս գոյություն ունեն: Թուրքիան կամ Թուրքիայի, այսպես ասած, բարեկամ պետությունները, որոնք Թուրքիային չնեղացնելու համար չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կարող են շարունակել ասել այն, ինչ ասում էին սրանից առաջ: Մինչև հիմա նրանք հայտարարում էին, որ պատմական հարցերի հանձնաժողով պետք է ստեղծվի, և միջամտելու կարիք չկա: ԱԺ-ի օրակարգից Հայաստան-Թուրքիա արձանագրությունների դուրսբերմամբ այս հանգամանքը չի փոխվում, նրանք կարող են նույն բանը ասել, քանի որ այդ արձանագրությունները դեռ կան: Դրա համար ողջունելի է ՀՀ նախագահի քայլը, սակայն այն բավարար չէ: Անհրաժեշտ է, որ այդ արձանագրություններն իրավականորեն գոյություն չունենան, դրա համար միակ ճանապարհը արձանագրություններից ստորագրությունները հետ կանչելն է, ինչը դեռևս չի արվել:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում նշվում է, որ հայկական կողմը մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն որպես անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: Այս ուղղությամբ որևէ քայլ արդեն ձեռնարկվե՞լ է:

Թղթածրարի մշակման գործընթացը շարունակվում է: Թղթածրարի ամբողջացումից հետո պետք է որոշվի, թե ինչ պետք է արվի, ում կողմից և ինչպես: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից այս ուղղությամբ ձեռնարկված հստակ քայլեր դեռ չկան: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: