ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նորմանդական քառյակին» չի հաջողվել լուծել Դեբալցևոյի հարցը

«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպումից հիմնական ակնկալիքը մեկն էր՝  գնահատել Մինսկի համաձայնությունների կյանքի կոչման ընթացքն ու հարթել խոչընդոտները։ Իրավիճակը գնահատվեց, բայց գնահատականը դժվար է ասել, թե մխիթարական է։

Ակնհայտ է, որ կողմերը չեն շտապում կյանքի կոչել «Նորմանդական քառյակի»  ղեկավարների` 14 ժամ տևած բանակցությւոնների արդյունքները։ Մինչ այժմ գլխավոր ձեռքբերումը թեկուզ հարաբերական, բայց հրադադարի հաստատումն է։ Կրակոցները շարունակվում են, բայց ակտիվ ռազմական գործողությունները, կարծես, դադարել են։ Դա արձանագրել են նաև «Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները։

Հանդիպումից հետո նախարարները կոչ են արել կողմերին հետ քաշել զորքը և կատարել Մինսկի համաձայնությունները։ Նաև շեշտել են, որ քայլեր կձեռնարկեն ԵԱՀԿ առաքելության մանդատը երկարացնելու ուղղությամբ։ Չլուծված է մնացել, սակայն, մի կարևոր հարց՝ Դեբալցևոյի ճակատագիրը։

Խնդիրն այն է, որ Մինսկի համաձայնությունների կնքման պահին Դեբալցևոյում դեռևս տեղակայված էին ուկրաինական զորքերը և այն չէր համարվում ԼԺՀ-ին հանձնված տարածք, այսօր արդեն ուկրաինական զորքերը դուրս են բերվել, քաղաքի վրա էլ ծածանվում է Նովոռոսիայի դրոշը։ Եվ Լուգանսկի աշխարհազորայինները հազիվ  թե համաձայնեն դուրս գալ քաղաքից։

Կողմերի միջև համաձայնություն չկա նաև զորքերը հետ քաշելու հարցում։ Կիևը հայտարարում է, որ զորքերի հետ քաշումը պետք է սկսվի միայն վերջնական հրադադարի հաստատումից հետո, իսկ միջնորդները կոչ են անում չսպասել կրակի լիակատար դադարեցմանը։ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն արդեն իսկ հայտարարել են, որ մեկնարկել են զորքերի դուրս բերումը:

Այսօրվա իրավիճակը, նաև Ուկրաինայի՝ ԱՄՆ-ից, ԵՄ-ից և այլ երկրներից, օրինակ` ԱՄԷ-ից և Կանադայից, ռազմական աջակցություն ստանալու ջանքերը ցույց են տալիս, որ խնդրի ռազմական լուծումից կողմերը պատրաստ չեն վերջնականապես հրաժարվել: Կիևի դիրքերը բանակցային գործընթացում այսօր բավական թույլ են, առանց Արևմուտքի աջակցության, և չկարողանալով հաջողության հասնել բանակցային սեղանի շուրջ՝ վերջինս փորձում է խոչընդոտներ ստեղծել պայմանավորվածությունների կյանքի կոչման փուլում: Միաժամանակ, Կիևն Արևմուտքից ավելի մեծ աջակցություն է ակնկալում և այսօրվա ձեռք բերած պայմանավորվածություններն ու սահմանված ստատուս-քվոն չի համարում իր համար ցանկալի տարբերակ: Ուստի, ակնկալել, որ կողմերի մոտ քաղաքական կամքի բացակայության այս պայմաններում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն բարդ է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: