ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայում առևանգված քրիստոնյաների շրջանում հայեր չկան. Սփյուռքի նախարարություն

«Արմեդիա» ՏՎԳ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Սփյուռքի նախարարության Մերձավոր Արևելքի վարչությունից հայտնեցին, որ Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում առևանգված ավելի քան 100 քրիստոնյաների շրջանում հայեր չկան: Մերձավոր Արևելքի վարչությունից նաև հայտնեցին, որ այս շրջաններում դեռևս հայեր են բնակվում:

Հիշեցնենք, որ նախօրեին Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թալ Թամր քաղաքի մերձակայքում  ավելի քան 90 քրիստոնյաներ է առևանգել: Ավելի վաղ այս տարածքները վերահսկվում էին քրդերի կողմից: Նշվում է նաև, որ «Իսլամական պետությունը» քրդական ինքնապաշտպանական ուժերի հետ բախումներից հետո իր վերահսկողությունն է հաստատել Ալ-Հասակե շրջանի մի շարք բնակավայրերի վրա: Բացի այդ տեղեկություններ են տարածվել, որ այս շրջանի գյուղերում ԻՊ-ի զինյալները երկու հնագույն եկեղեցիներ են հրկիզել:

Այսօր «Սիրիայի Ասորական ազգային խորհրդի» նախագահ Բասամ Իսհակը Reuters գործակալությանը հայտնել է, որ «իրենք ճշգրիտ տեղեկություններ ունեն առնվազն 150 ասորի քրիստոնյաների առևանգման մասին»: Իսկ սիրիական տեղեկատվական SANA գործակալությունը, հղում անելով Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Եփրեմ Բ-ի հայտարարությանը, տեղեկացնում է, որ Թել Թամր քաղաքում ավելի քան 20 բնակիչ է սպանվել ԻՊ-ի զինյալների կողմից: Թել Թամրի բնակչությունն ապաստան է գտել հարևան Հասակե քաղաքում:

ԱՄՆ կառավարությունը խստորեն դատապարտել է 150 ասորիների առևանգումը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակել: «ԻՊ-ի կողմից կրոնական փոքրամասնության թիրախավորումը վկայում է նրանց դաժան և անմարդկային վերաբերմունքի մասին բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր համաձայն չեն իրենց նպատակների և վնասակար համոզմունքների հետ», - International Business Times-ը մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակիի հայտարարությունը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: