ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մանաթի արժեզրկումը կաթվածահար է անում Ադրբեջանի անշարժ գույքի շուկան

 

Ադրբեջանական մանաթի անկումը դոլարի և եվրոյի նկատմամբ բացասաբար է անդրադարձել երկրի անշարժ գույքի շուկայի վրա: Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նուսրեթ Իբրահիմովի խոսքով,  անշարժ գույք վաճառողները կփորձեն բարձրացնել իրենց գույքի մանաթային արժեքը, որպեսզի կոմպենսացնեն փոխարժեքի տատնումնրից կրած կորուստները: Սակայն այս մոտեցումն, ըստ նրա, հազիվ թե արդարացնի նրանց ակնկալիքները, քանի որ շուկայական հարաբերություներում գինը որոշվում է առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությամբ և ոչ թե վաճառողների կամայական ցանկությամբ: Այսինքն վաճառողները չեն կարող իրենց գույքի գինը անսահմանափակ բարձրացնել: Այս կապակցությամբ Իբրահիմովը խորհուրդ է տվել որոշ ժամանակով սառեցնել գործարքները շուկայում մինչև փոխարժեքների միջև ռիսկային տատնումները կդադարեն: Ըստ նրա կանխատեսումների՝  արժույթի շուկան կկարգավորվի 2-3 ամիսների ընթացքում: Փորձագետը նաև նշել է, որ Բաքվում մանաթային արժեքով կապիտալի պահանջարկը դժվար թե արագ բարձրանա, իսկ դոլարայինով` այն կնվազի:   Նա հայտնել է նաև, որ առանձնապես փոփոխություներ պետք չէ ակընկալել նաև գույքի վարձակալության տեսանկյունից: Եթե անգամ վարձակալության պայմանագրերը կնքված են դոլարով, միևնույնն է շուկայի այս հատվածը նույնպես մեծապես կախված է հասարակության գնողունակության աստիճանից (աղբյուրը՝ http://haqqin.az):

Արդեն իսկ հայտնի է, որ ադրբեջանական հասարակության գնողունակությունը վերջին ժամանակաշրջանում անկում է ապրել, քանի որ տնային տնտեսություների եկամուտները մեծապես կախված են նավթային և գազային արդյունաբերական հատվածից: Համաշխարհային շուկայում նավթի և գազի արտահանման գների անկումը բացասաբար է ազդել Ադրբեջանի տնտեսության վրա, քանի որ երկրի ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելին կազմում են «սև ոսկու» և գազի արդյունահանումը: Սա նշանակում է, որ երկրում սպառումը նույնպես կրճատվել է, ինչի վառ օրինակն է   այս պահին անշարժ գույքի շուկան: Եկամուտների կրճատումը զսպանակային բացասական էֆեկտով անդրադառնում է Ադրբեջանի տնտեսության վրա` ցածր եկամուտներ-քիչ սպառում-արտադրության կրճատում-ՀՆԱ-ի նվազում շղթայով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: