ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանացիները Ցեղասպանության հարցում Բեռլինից հստակ դիրքորոշում են ակնկալում

Գերմանիայում ՀՀ դեսպանատան, Բեռլինում հայկական համայնքի և «Genozid 2015» նախաձեռնության կողմից Բեռլինի երկրամասի խորհրդարանում  փետրվարի 26-ին հրավիրվել է հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Այս մասին փոխանցում է Արմենպրես գործակալությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք գերմանացի պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ, ՀՀ դեսպանատան և հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև այս թեմայով հետաքրքված քաղաքացիներ:

Երեկոյի ընթացքում ներկայացվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ մանրամասներ, տրվել են դեպքերի պատմական և քաղաքական գնահատականներ, խոսվել է հայերի ոչնչացման ծրագրում Գերմանական կայսրության դերի և Բեռլինի ներկայիս դիրքորոշման մասին:

Բեռլինի հայկական համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը իր ելույթի ընթացքում նշել է, որ Գերմանիան` որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, այս հարցում կրում է այնպիսի պատասխանատվություն, ինչպիսին չի կրում ոչ մի այլ երկիր: Նա հույս է հայտնել, որ Բունդեսթագն այս հարցի առնչությամբ հստակ դիրքորոշում կորդեգրի: «Մոզես Մենդելսոն» հրեագիտության գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչ, պրոֆեսոր Յուլիուս Շյոփսը ևս կարևորել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բուդեսթագի հստակ դիրքորոշման անհրաժեշտությունը, ապա ավելացրել է. «2005թ Բուդեսթագի որոշման մեջ բացակայում էր միայն «ցեղասպանություն» բառը»:

Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդը իր հերթին ընդգծել է Թուրքիայի հասարակության քննադատող հատվածի օժանդակության կարևորությունը 1915թ տեղի ունեցած ցեղասպանության լուսաբանման հարցում` նշելով, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության արխիվները բաց են բոլոր ցանկացողների համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: