ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկացի փորձագետը հորդորում է Ադրբեջանին լինել իրատես

Գալ Լյուֆտը, ով ղեկավարում է Գլոբալ անվտանգության և անալիզի ամերիկյան ինստիտուտը, համարում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է շտապ վերանայի իր տնտեսական քաղաքականությունը: Գալը  նկատի ունի ազգային փոխարժեքի կտրուկ անկումը, որը սթափվելու ազդանշան պետք է լինի Բաքվի համար: Փորձագետը մասնավորապես նշել է. «Եթե երկրի արտահանման ծվալի 95 տոկոսը և եկամտի 75 տոկոսը կազմում են միայն նավթն ու գազը, ապա հիմա տնտեսական սննկացումից խուսափելու ուղիներ փնտրելու ճիշտ ժամանակն է»:

Այն բանից հետո, երբ մանաթը կտրուկ արժզրկվեց դոլարի ու եվրոյի նկատմամբ, պաշտոնական Բաքուն շտապես հայտարարել, թե արժեզրկումն ուղղված է եղել Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացումը խթանելուն: Ըստ նրանց՝ մանաթի անկումը ամրապնդում է երկրի տնտեսությունը միջազգային մրցակցային դաշտում և ավելացնում է արտահանման ծավալները՝ ապահովելով կայունություն ներմուծում-արտահանում հաշվեկշռի մեջ:

Սակայն ամերիկացի փորձագետը խորհուրդ է տալիս Ադրբեջանին դասեր քաղել մանաթի արժեզրկումից՝ դադարեցնելով կախվծությունը հանքահումքային շուկաներից և զբաղվել տնտեսության դիվերսիֆիկացմամբ (աղբյուրը՝haqqin.az):

Գալը մասնավորապես նշում է. «Մոռացեք համաշխարհային խոշոր միջոցառումների և գլոբալ ծրագրերի իրականացման մասին: Ադրբջանի հիմնական նախագիծը պետք է սեփական քաղաքացիների մտավոր պոտենցիալի մեջ ներդրում կատարելը և  հողն ավելի քիչ փորելը լինի»:  

Տնտեսական ցանկացած  իրադարձություն կարելի է ներկայացնել իբրև շահավետ` երկարաժամկետ հեռանկարում, սակայն իրական պատկերը շուտով տեսանելի է դառնում անկախ ամեն ինչից:   Մանաթի արժեզրկումն ուղակիորեն պայմանավորված է նավթի, գազի միջազգային գների կտրուկ անկումով: Վերը նշվածից ակնհայտ է, որ երկրի տնտեսության այլ ճյուղեր կամ ընդհանրապես չեն գործում կամ շատ թույլ են զարգացած: Մանաթի անկումը հանգեցնելու է սպառողական գների` հատկապես ներմուծող ապրանքների մասով, կտրուկ աճի: Միաժամանակ կտրուկ աճելու է նաև գործազրկության մակարդակը, քանի որ տնտեսության մեջ չկա այլ ճյուղ, որը բնակչությանը կապահովի աշխատատեղերով: Սրան շուտով հետևելու է եկամուտների նվազումը և գնողունակության անկումը: Իսկ այս ամենը տնտեսական խորը ճգնաժամի բարենպաստ հող է ցանկացած երկրի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: