ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նյու Յորքի Մետրոպոլիտանում Հայաստանին նվիրված ցուցահանդես կբացվի

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում 2017 թվականին հնարավոր է Հայաստանին վերաբերող ցուցահանդես կազմակերպվի, հայտնում է  Արմենպրես գործակալությունը:

Այս օրերին մեր երկրում են թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության ներկայացուցիչներն, ովքեր քննարկում են հնարավոր ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները:

 Մարտի 1-ին «Մետրոպոլիտան» թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը և նույն վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, շրջել մշակութային օջախի տարածքով, դիտել են առկա ցուցանմուշները:

Շրջայցիցհետո «Մետրոպոլիտան» թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերիվվարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ամեն ինչ շատ հոյակապ էր, սակայն իրենք հատկապես հետաքրքրված են միջնադարյան Հայաստանով: «Մեր թանգարանում ընդունված է, որ ցուցահանդեսները 3-5  տարի առաջ են քննարկվում, և դառնում որոշակի: Պետք է ասել, որ վերջին տարիներին հայկական արվեստը ներկայացվել է մի շարք ցուցահանդեսներում: Հայկական նմուշները երեք տարբեր ցուցադրությունների մաս են կազմել»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշել է Հելեն Էվանսը: Նա հույս է հայտնել, որ 2017-ին «Մետրոպոլիտան»-ում կանցկացվի Հայաստանին վերաբերող ցուցահանդես:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: