ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբամայի հայտարարությունը Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ  արել է հետևյալ հայտարարությունը.

«Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում են Բորիս Նեմցովի դաժան սպանությունը և կոչ անում ռուսական իշխանություններին անցկացնել օպերատիվ, անկախ և թափանցիկ հետաքննություն՝ պարզելու վերջինիս սպանության հանգամանքները և երաշխավորելու, որ այդ դաժան սպանության համար բոլոր մեղավորները պատասխան կտան օրենքի առաջ: Նեմցովն իր հայրենիքի աննկուն պաշտպանն էր, ով  պայքարում էր իր հայրենակիցների հիմնարար իրավունքների համար: Ես հիանում էի Նեմցովի համարձակ անձնազոհությամբ, որ նա դրսևորում էր  Ռուսաստանում  կոռուպցիայի դեմ պայքարում և շնորհակալ եմ նրան  այն պատրաստակամության համար, որ նա դրսևորեց՝  կիսվելով  ինձ հետ իր անկեղծ հայացքներով, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք Մոսկվայում 2009-ը թվականին: Մենք հայտնում են մեր անկեղծ ցավակցությունը Բորիս Նեմցովի ընտանիքին և ռուս ազգին, ով կորցրեց  իր իրավունքների վառ և նվիրված մի պաշտպանի»:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովն ուրբաթ ուշ երեկոյան սպանվել էր Մոսկվայի կենտրոնում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: