ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզում Եղեռնի հիշողության կենտրոն կբացվի

Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կստեղծվի Մեծ Եղեռնի Հիշողության կենտրոն:

Նախաձեռնությունը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբինն է` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աջակցությամբ: «Ֆրանսուա Օլանդն այս ծրագրի մղիչ ուժն է: Նա ցանկանում է, որ այս նախաձեռնությունն իրականություն դառնա: Երբ համայնքի անդամները 2012թ. հանդիպեցին Ֆրանսիայի նախագահին, այս հարցը նույնպես քննարկվեց, եւ նա հաստատեց ծրագիրը:

Այս տարիների ընթացքում նա միշտ հետաքրքրվում է, թե ծրագիրը որ փուլում է: Նա հանձնարարել է Փարիզի քաղաքապետարանին աջակցել  եւ տարածք տրամադրել այս կենտրոնի համար: Փաստորեն, պետության ուժերը մեկտեղված են, որպեսզի այս կենտրոնի ծրագիրը կյանքի կոչվի»,­ «Արմենպրես»­ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի հանձախմբի անդամ Մուրադ Փափազյանը` հավելելով, որ այժմ կողմերը համապատասխան կառույց են փնտրում: Պայմանավորվածության համաձայն` Փարիզի քաղաքապետարանը շենք է տրամադրելու հայ համայնքին` կենտրոնի բացման համար, սակայն կառույցը պատկանելու է ոչ թե համայնքին, այլ քաղաքապետարանին: Մուրադ Փափազյանը շեշտում է, որ Հիշողության կենտրոնի նախաձեռնությունն ամենայն հավանականությամբ իրականություն կդառնա աշնանը: Հիշողության կենտրոնում կգործեն ցուցասրահ, աշխատասենյակներ, որտեղ ուսանողները կկարողանան ուսումնասիրություններ կատարել, նաեւ դահլիճ, որտեղ կանցկացվեն կոնֆրենասներ, դասախոսություններ, հանդիպումներ Հայ դատի հանձնախմբի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Թեպետ հիշողության կենտրոնը նվիրված է լինելու Հայոց ցեղապանությանը, սակայն նախատեսվում է, որ միջոցառումներ եւ դասախոսություններ կանցկացվեն մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների մասին ևս:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: