Երիտասարդ պատմաբանները քննարկել են Մեծ Հայրենական Պատերազմի մասին հիշողությունը
Այս տարի լրանում է Մեծ Հայրենական Պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը, հաղթանակ, որ ձեռք է բերվել միասնականության շնորհիվ և կերտել է մեր ընդհանուր պատմությունը։
Հաղթանակի 70-ամյակին ընդառաջ փետրվարի 27-28-ին «Հյուսիս-հարավ» ռուսական քաղաքագիտական կենտրոնն ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ Երևանում անց է կացրել Եվրասիական երիտասարդ պատմաբանների ակումբի անդրանիկ նիստը։ Ծրագրի շրջանակներում երիտասարդ պատմաբանները, քաղաքագետները, սոցիոլոգներն ու միջազգայնագետները Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ռուսաստանից քննարկել են ընդհանուր հիշողության հարցն և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի ընկալման փոփոխությունները։ Հրավիրված հյուրերի, դասախոսների և համակարգողներ դերում հանդես են եկել Մոսկվայի պետական համալսարանի Համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր Ալեքսանդր Բարսենկովը, 20-րդ դարի ռուս հասարակության հետազոտողների ասոցիացիայի նախագահ Գենադի Բորդյուգովը, ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը և այլոք։
Ծրագրի մասնակիցները քննարկել են հետխորհրդային տարածքի ժամանակակից աշխարհաքաղաքական տենդենցները, պատերազմի մասին հիշողությունն ու դրա կերպափոխումը։ Գենադի Բորդյուգովն ամփոփ մեկնաբանել է պատերազմի և հաղթանակի մասին հիշողության կերպափոխման տենդենցները, վերաբերմունքի փոփոխությունը։ Նա նաև ներկայացրել է հիշողության արդիականացման, ժամանակակից սերնդի հետ աղերսների ձևավորման որոշ մեթոդներ։ Ինչպես նշել է Բորդյուգովը, այսօր շեշտը դրվում է տարբեր սերունդների միահյուսման վրա, խնդիր է դրվում չկորցնել հիշողությունը և պատմության հետ առերեսվելու հնարավորությունը, օգտագործվում են ժամանակի միջև կապն ապահովող ատրիբուտներ՝ օրինակ Գեորգիևյան ժապավենը։
Ակումբի հարթակում քննարկվել են Հայրենական Մեծ Պատերազմի վերաբերյալ սոցիալական ցանցերում շրջանառվող մոտեցումները, հույզերն ու արձագանքները։ Մասնակցիներից յուրաքնաչյուրը ներկայացրել է իրավիճակն իր երկրում, հիմնական միտումները, այս թեմայով քննարկումների քանակական ցուցանիշն ու թեմայի արդիականությունը։ Ներկայացվել են ԶԼՄ-ներում այս թեմայի լուսաբանման և սոց. ցանցերում գրառումների մի քանի օրինակներ։ Մասնակիցներն արձանագրել են, որ իրենց երկրներում երիտասարդ սերունդը տեղեկացված է Հայրենական Պատերազմի մասին և հիշում է պատմությունը, իսկ բացասական գրառումներն ու մեկնաբանություններն ավելի շատ բացառություն են կազմում։ Միաժամանակ, արձանագրվել է թեմայի նկատմամբ հետաքրքրության անկում, ընդգծվել է, որ հաղթանակն ու պատերազմը հիշատակվում եմ մեծամասամբ տոնական օրերին և վետերանների սոցիալական հարցերի առիթով։ Ներկայացվել են նաև երիտասարդական նախաձեռնությունների օրինակներ՝ ուղղված հիշողության պահպանմանն ու այդ իրադարձությունների մասին գիտելիքների ընդլայնմանը։
Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդես գալ զեկույցներով և ներկայացնել Հայրենական Պատերազմում իրենց ազգակիցների ներդրումն ու սխրանքները։ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են իրենց ժողովուրդների կրած կորուստներին ու սխրագործություններին, ներկայացրել հերոսների, մարշալների, գեներալների թիվն ու նշանավոր գործողությունները Մեծ Հայրենական Պատերազմի ժամանակ։ Միաժամանակ, ընդգծվել է, որ դա եղել է բոլորի միասնական հաղթանակը, որի մասին հիշողությունը պետք է միավորի մեր ժողովուրդներին։
Ակումբի առաջին նիստ ավարտվել է ինտելեկտուալ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղով՝ նվիրված Մեծ Հայրենական Պատերազմի իրադարձություններին։
Հաջորդ նիստերն ակնկալվում է անց կացնել Բաքվում, Իրկուտսկում և Աստանայում։
Հայաստանն ու հայ ժողովուրդը հիշում և հպարտանում են Հայրենական պատերազմում մեր հայրենակիցների գործած սխրանքներով և նվաճումներով, հիշում զոհվածներին։ Մեզ համար մայիսի 9-ը կրկնաիի տոն է, սակայն դա ոչ թե ստվերում է Հայրենականում տարած հաղթանակը, այլ էլ ավելի է ամրապնդում։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 3,09 կմ/ժ