ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում հրաժեշտ են տվել Նեմցովին

Մոսկվայում այսօր հրաժեշտ են տվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին: Հոգեհանգստի արարողությունն ընթացել է Սախարովյան կենտրոնում: Արարողությանը ներկա են գտնվել հազարավոր անձինք, որոնց թվում` ՌԴ-ում հավատարմագրված ԵՄ բոլոր երկրների դեսպանները, ՌԴ կառավարության ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Յարոսլավի շրջանային դումայի պատգամավոր, ընդդիմադիր գործիչ  Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Մոսկվայում: ՌԴ քննչական կոմիտեում հայտնել են, որ դիտարկվում են սպանության տարբեր վարկածներ, սակայն նշում են, որ մեղադրյալներ դեռ չկան:

 Բորիս Նեմցովը ծնվել է 1959թ հոկտեմբերի 9-ին Սոչիում: 1981 թ ավարտել է Գորկի քաղաքի  պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև` ստացել ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուի կոչում: Նա հեղինակել է ավելի քան 60 գիտական աշխատություններ:

Քաղաքականությամբ Նեմցովը սկսել է զբաղվել 1990-ականների սկզբից: 1990թ ընտրվել է ՌԽՖՍՀ ժողովրդական դեպուտատ: Իսկ 1991թ նոյեմբերին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Նիժեգորոդսկի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Այս պաշտոնում Նեմցովը շարունակել է աշխատել մինչև 1997թ: 1997թ ապրիլ-նոյեմբեր ամիսներին զբաղեցրել է Էներգետիկայի և վառելիքի նախարարի պաշտոնը: 1998թ նշանակվել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնում, սակայն 1998թ օգոստոսին հրաժարական է տվել:

1999-2003թթ. եղել է Պետական Դումայի փոխխոսնակ և «Աջակողմյա ուժերի միություն» խմբավորման ղեկավար: Սակայն 2003թ խորհրդարանական ընտրություններում պարտություն կրելուց հետո հրաժարվել է «Աջակողմյան ուժերի միության» ղեկավարի պաշտոնից: 2005-2006թթ. եղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի խորհրդական: 2012թ. հունիսին Ժողովրդական ազատության կուսակցության և Ռուսաստանի հանրապետական կուսակցության միավորման արդյունքում Բորիս Նեմցովը դարձել է նոր քաղաքական ուժի համանախագահը: 2013թ ընտրվել է Յարոսլավի շրջանի դումայի պատգամավոր:  

Նեմցովը պարբերաբար հանդես է եկել գործող իշխանությունների և անձամբ Վլադիմիր Պուտինի քննադատութամբ: Իր զեկույցներում պետական գործիչը  հատկապես ընդգծել է քաղաքական վերնախավի կոռումպացվածությունը:

Նեմցովը պարգևատրվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պետական բարձր պարգևներով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: