ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ քննչական կոմիտեն կքննի Ադրբեջանի կողմից ռասայական ատելության շարժառիթով հայ զինծառայողի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում մարտի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։  Այս մասին հայտնում է Razm.info-ն` հղում կատարելով ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։

Հաղորդագրությունում նշվում է, որ 2015-ի մարտի 2-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով զինված ուժերի մարտական դիրքերից մեկում դեմքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Կարապետյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հայկական ուժերի ուղղությամբ կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, ինչպես նաև 60 մմ ականանետերով ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերով: Հրադադարի խախտման հետևանքով 1995-ին ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: