ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ուժեղացնում է իր դերակատարումը ԻՊ-ի դեմ կոալիցիայում

Թուրքիան և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են ավելացնել այսպես կոչված «սիրիական ընդդիմությանը» տրամադրվող աջակցությունը: Համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդուլազիզ Ալ-Սաուդի հանդիպման ժամանակ, որը կայացել է Էլ-Ռիյադում: Ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, սիրիական ճգնաժամից բացի երկու ղեկավարները քննարկել են Իրաքում, Պաղեստինում, Եգիպտոսում, Եմենում տիրող իրավիճակը: Բանակցություններն ընդգրկել են նաև երկու երկրների միջև համագործակցության զարգացումը տնտեսության, անվտանգության և պաշտպանության ոլորտում:

Նշենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները և Թուրքիան հայտարարեցին, որ պատրաստ են հուշագիր ստորագրել սիրիական ընդդիմության վերապատրաստման մասին: Թուրքական լրատվամիջոցները հայտնեցին Թուրքիայում Սիրիական Ազատ Բանակի ավելի քան 2000 զինյալներ վերապատրաստելու Թուրքիայի և ԱՄՆ-ի ծրագրերի մասին: Նախատեսվում է, որ ԱՄՆ-ը տրամադրելու է վերապատրաստման համար անհրաժեշտ զինամթերքը, իսկ թուրք մասնագետներն ապահովելու են վերապատրաստումը: Որոշ աղբյուրների համաձայն ԱՄՆ-ը պատրաստվում է տարեկան Սիրիական Ազատ Բանակի 5000 զինյալներ վերապատրաստել և զինել, որից 2000-ը՝ Թուրքիայի տարածքում: Սաուդյան Արաբիան և Կատարը ևս այս ծրագրի մասն են կազմում:

Բացի այդ, Թուրքիան պատրաստվում է ավելացնել ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիային տրամադրվող իր աջակցությունը: Թուրքիան շարունակելու է դիտարկել ԻՊ-ից Իրաքի Մոսուլ քաղաքն ազատագրելու միջազգային գործողությունում իր «հետագա ներդրումը»:  Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը: Անկարան ծրագրում է վերապատրաստել Մոսուլի մի շարք սուննի ցեղերի՝ որպես Իրաքում ջիհադիստներին պարտության մտնելու ծրագրի մի մաս: «Թուրքիան ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի մաս է կազմում և սկսել է հստակ ներդրում կատարել: Մենք մեր ազգային շահերի հիմքի վրա կգնահատենք մեր ներդրումն ավելացնելու հարցը: Ի վերջո, մենք կկատարենք մեր պարտավորությունները որպես կոալիցիայի անդամ», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: