ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սպիտակ տուն. ՌԴ-ի դեմ պատժամիջոցները երկարաձգվում են մեկ տարով

Սպիտակ տունը որոշում է կայացրել երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Գործողությունները և քաղաքականությունը, որոնց ուղղված են իմ կողմից սահմանված  կարգադրությունները,  շարունակում են արտասովոր  և  արտակարգ սպառնալիք հանդիսանալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար:  Այս պատճառով, 2014 թվականի մարտի 6-ին հայտարարված արտակարգ իրավիճակը, և այդ օրը, ինչպես նաև նույն թվականի մարտի 20-ին և դեկտեմբերի 19-ին  ձեռնարկված միջոցները՝ լուծելու ստեղծված արտակարգ իրավիճակը, կշարունակվեն նաև 2015 թվականի մարտի 6-ից հետո: Այսպիսով համաձայն արտակարգ իրավիճակներին վերաբերող ազգային ակտի (50 U.S.C. 1622(d)),  202 (d) կետի՝ 13660 կարգադրությունում սահմանված ազգային արտակարգ իրավիճակը կշարունակվի ևս մեկ տարի» (մեջբերում հայտարարութjունից):

Որպես պարզաբանում  նշենք, որ հայտարարության սույն հատվածում նշված «գործողությունները և քաղաքականությունը» վերաբերում է ՌԴ-ի կողմից Ուկրաինայում «ուժի կիրառմանը և Ղրիմի բռնազավթմանը»:  

Հայտարարության մեջ նշվում է , որ սույն ծանուցումը կհրապարակվի ԱՄՆ Դաշնային ռեգիստրում և կփոխանցվի Կոնգրեսին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: