ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուշկով. ԱՄՆ-ն ԵՄ-ի վրա ճնշում է գործադրում, ինքը՝ գումար աշխատում

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը իր Twitter-յան էջում գրառում է կատարել, որտեղ քննադատել է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից արված հայտարարությունը, առ այն, որ ներկայումս հարմար ժամանակ չէ Ռուսաստանի հետ գործարար կապեր հաստատելու համար: Պուշկովը մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա, փոխարենը ինքը  մեծացնում է ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը: Գրառման մեջ ասվում է. « Հիմա հարմար ժամանակ չէ ՌԴ-ի հետ գործարար կապեր հաստատելու համար (ԱՄՆ պետդեպարտամենտ): Իսկ ի՞նչ կասեք այն փաստի վերաբերյալ, որ 2014 թվականին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը աճել է յոթ տոկոսով: ԵՄ-ի վրա ճնշում են գործադրում, իրենք գումար աշխատում »:

Հիշեցնենք , որ դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես  հայտարարել էր, որ 2014-ին ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը աճել է յոթ տոկոսով, մինչդեռ ԱՄՆ-ից ՌԴ ներմուծվող  ապրանքների քանակը աճել է 23 տոկոսով, հայտնում է lenta.ru-ն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: