ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում հակակառավարական դիրքորոշում ունեցող լրագրողները շարունակում են ենթարկվել քրեական հետապնդումների

Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ հանդես են եկել թուրք լրագրող, Taraf Daily օրաթերթի սյունակագիր Մուհամմեդ Բարանսուի ձերբակալության քննադատությամբ: Այս մասին հայտնում է Today’s Zaman լրատվականը:

Նշենք, որ Taraf Daily օրաթերթի սյունակագիրը Ստամբուլի Քրեական դատարանի կողմից ձերբակալվել էր մարտի 2-ին: Նրան ներկայացվել էր մեղադրանք 2010թ կառավարության դեմ դավադրության վերաբերյալ փաստաթղթերը դատախազությանը ներկայացնելու համար:

Բարանսուի ձերբակալությունը լայն արձագանք է գտել Եվրոպայում: Այսպես, Եվրախորհրդարանի Կանաչների խմբավորման համանախագահ Ռեբեկա Հարմսը Today’s Zaman-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ «Բարանսուի դեպքը ևս մեկ ապացույց է, որ թուրքական կառավարությունը գրեթե բոլոր միջոցներով փորձում է վերահսկել լրատվամիջոցներին և լրագրողներին: Եթե նույնիսկ հետաքննությունը այս դեպքի առնչությամբ անհրաժեշտություն էր, այն չի արդարացնում Բարանսուի ձերբակալությունը: Ակնհայտորեն դա Թուրքիայում լրագրողներին վախեցնելու համար է արվել»: Ռեբեկա Հարմսը նշել է նաև, որ մամուլի ազատությունը և բազմակարծությունը շատ կարևոր ցուցանիշներ են ժողովրդավարական զարգացումների համար, սակայն այդ ցուցանիշները Թուրքիայում վկայում են «բավականին բացասական զարգացումների մասին»:

Այս դեպքի առնչությամբ Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումների են անդրադարձել նաև մի շարք գերմանական լրատվամիջոցներ: «Լրագրողները Թուրքիայում գնալով ավելի հաճախ են դառնում իրավապահ մարմինների թիրախ: Վերջին շրջանում  հակակառավարական դիրքորոշում ունեցող լրագրողները հաճախ են ենթարկվում քրեական հետապնդումների»,-գրում է Der Spiegel շաբաթաթերթը` ավելացնելով «Բարանսուն Էրդողանի կողմից որակվել է որպես «դավաճան» Գյուլենի գլխավորած Հիզմեթ շարժման վերացման մասին կառավարության ծրագիրը հրապարակելու համար»:

Նշենք, որ նախորդ շաբաթ Taraf օրաթերթի խմբագրությունում անսպասելի ստուգումներ էին անցկացրել Կապիտալի շուկայի վարչության տեսուչները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    16 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: