ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի Ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներ տեղի ունեցան

www.mfa.am

Մարտի 4-ին Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ, դոկտոր Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Կաթողիկե համայնքի հոգևոր ներկայացուցիչ վարդապետ Գևորգ Բահիին, Դամասկոսի հայ համայնքի քաղաքական և գավառական ժողովների ղեկավարներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն իրականացնող Սիրիայի հանձնաժողովի անդամներին: Այս մասին հաղորդում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահը ողջունեց դեսպան Փոլադյանին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին, որից հետո մասնակիցները քննարկեցին հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը զրուցակցին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Սիրիայի Ժողովրդական ժողովի ղեկավարի հետ հանդիպմանը հաջորդեց Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ Մարիա Սաադեի և այլ պատգամավորների նախաձեռնությամբ կազմակերպված համատեղ նիստը` դեսպանի, նրան ուղեկցող պատվիրակության և Ժողովրդական ժողովի մարդու իրավունքների և հաշտեցման հանձնաժողովների անդամների մասնակցությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նիստի ընթացքում դեսպանը, շնորհակալություն հայտնելով Սիրիայի Ժողովրդական ժողովին, որպես կարևոր հանգամանք ընդգծեց այն փաստը, որ Սիրիան, Ցեղասպանության օրերին դառնալով հանգրվան մազապուրծ հայերի համար, այսօր` 100 տարի անց, իրականացնում է նման միջոցառում երկրի օրենսդիր մարմնում:

Սիրիայի Ժողովրդական ժողովի հանձնաժողովների անդամների առջև Հայոց ցեղասպանության մասին պատմական համառոտ զեկույցով հանդես եկավ Դամասկոսի համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Նորա Արիսյանը:

Լսումների ընթացքում ելույթ ունեցան Սիրիայի Ժողովրդական ժողովի մի շարք անդամներ, ովքեր արտահայտեցին իրենց համերաշխությունը հայ ժողովրդին` մեկ անգամ ևս ընդգծելով հայերի դերը Սիրիայի սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: