ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիա. Նավթի արդյունահանումը չի կրճատվի

Սաուդյան Արաբիան պատրաստվում է առաջարկել այնքան նավթ, որքան անհրաժեշտ կլինի գնորդների կարիքը բավարարելու համար: Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի Ալ-Նաիմին չորեքշաբթի Բեռլինում հայտարարել է, որ աշխարհի խոշորագույն նավթ արտահանող կազմակերպություն OPEC-ը կկրճատի արդյունահանումը միայն այն դեպքում, երբ գնորդները հրաժարվեն գնել վառելիք, ինչը, նախարարի կարծիքով, իրատեսական չէ: Ինչ վերաբերում է նավթի գներին, ապա դրանք կկարգավորվեն շուկայում առաջարկի ու պահանջարկի հարաբերակցության արդյունքում:

Պետք է նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նավթ արդյունահանողներն աննախադեպ կրճատել են հորատումը այն բանից հետո, երբ OPEC-ը որոշել է պահպանել արդյունահանման իր ծավալները՝ նպաստելով վառելիքի գնի նվազմանը:  Ըստ Ալի Ալ-Նաիմիի՝ նավթի ավելցուկի  դեմ պայքարի հարցում ոչ-OPEC երկրները նույնպես շուկայում պետք է կիսեն պատասխանատվությունը:  Պետք է նշել, որ ոչ–OPEC երկրների համար խնդիր է դարձել ծախսերի մեծ ծավալը և ոչ էֆեկտիվ արդյունահանումը: Ալի Ալ-Նաիմին հայտարարում է, որ  շուկայում սեփական դիրքերը թուլացնելու հաշվին վերջիններիս սուբսիդավորելը OPEC երկրների խնդիրը չէ:

Ըստ նախարարի՝ նավթի ցածր գները զարգացող երկրներում խթանում են վառելիքի պահանջարկի աճը, ինչն էլ հնարավորություն է տալիս համաշխարհային շուկայում հավասարակշռություն ստեղծել: Նախարարը համոզված է, որ երբ առաջարկն ու պահանջարկը գան հավասարակշռության, վառելիքի գինը կկարգավորվի (աղբյուրը՝ bloomberg.com):

Այսպիսով` ակնհայտ է, որ համաշխարհային նավթի շուկայում մեծապես կորուստներ են կրում ոչ–OPEC երկրները, որոնք մրցակցությունից դուրս են գալիս: Այս երկրների առաջ խնդիր է ծառանում ցածր գների պայմաններում հոգալ արդյունահանման ծախսերը և շահույթ ապահովել: Այս երկրների թվին են պատկանում Ռուսաստանը, Ադրբեջանը, Սիրիան, որոշ լատինաամերիկյան երկրներ: Վերջիններիս համար նավթի ինքնարժեքը ավելի բարձր է, քան Ծոցի երկրների համար: Քանի որ Ծոցի երկրներում արդյունահանման ծախսերն ավելի քիչ են, նրանք կարողանում են իրենց դիրքերը հեշտությամբ պահպանել շուկայում:

Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ապա այն, որպես աշխարհում նավթի ամենամեծ սպառող, մինչև շուկայում գների կտրուկ անկումը դարձել էր նավթ արդյունահանող երկիր, բայց ոչ՝ արտահանող: Իսկ գների 50 և ավելի տոկոս անկումից հետո նախընտրում է ավելի շուտ ներմուծել, քան օգտագործել սեփական պաշարները: Սա է հիմնական պատճառը, որ շուկայում պահանջարկը չի նվազում:

Ամփոփելով, կարելի է ենթադրել, որ OPEC-ի քաղաքականությունն` ուղղված վառելիքի գների նվազեցմանը, կարող է հանգեցնել նավթային շուկայում վաճառողների թվի կրճատման: Այն երկրները, որոնք չեն դիմանա մրցակցությանը, կլքեն նավթի համաշխարհային շուկան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: