ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահը Սլովակիայի դեսպանին ներկայացրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված միջոցառումները

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենը (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Պետեր Պրիպուտենն իր փորձն ու մասնագիտական հմտություններն առավելագույնս կներդնի ի նպաստ հայ-սլովակյան կապերի ամրապնդման, նրա պաշտոնավարման ընթացքը կառանձնանա բարձրաստիճան փոխայցելությունների ու երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմամբ: 

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին ու հեռանկարին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել հատկապես տնտեսական, մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու, առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանին՝ 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար և դեսպան Պետեր Պրիպուտենին ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015թ. անցկացվելիք միջոցառումներն ու դրանց խորհուրդը:

Դեսպան Պետեր Պրիպուտենը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և բարեմաղթանքների համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ հայ-սլովակյան հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, երկու ժողովուրդների բարեկամությունն առավել ամրապնդելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: