ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Deutsche Welle. Գերմանիան պատասխանատու է հայերի ցեղասպանության համար

Գերմանական հայտնի Deutsche Welle-ն ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ընթացքում Գերմանիայի դերակատարությանն ու Ցեղասպանության ճանաչման հարցում Բեռլինի որդեգրած քաղաքականությանը: Armeniangenocide100.org- ը ներկայացրել է այն որոշ կրճատումներով.

«Վկա, թե՞ մեղսակից: Բեռլինի պատմաբանների համագումարում բանավիճում էին 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ընթացքում Գերմանիայի դերի շուրջ: Վերջերս ի հայտ եկած արդյուքները ցույց են տալիս, որ Գերմանիայի մեղքն ավելի շատ էր, քան ենթադրվում էր նախկինում:

1916թ. սեպտեմբերի 29-ին գերմանական Ռայխսթագում դիվանագետ Գոթլիբ ֆոն Հագովը խորդհրդարանին էր ներկայացրել Թուրքիայում՝ այն ժամանակ Օսմանյան կայսրությունում, տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մի հաշվեգրություն:

Հաշվեգրությունը տեղի ունեցած տեղահանումների և մահապատիժների մասին էր: Այդ ժամանակ Գերմանական կայսրությունը գաղութներ ուներ, այն նաև Օսմանյան իշխանության դաշնակիցն էր, որը մինչև Առաջին աշխարհամարտը նախաձեռնել էր քրիստոնյա հայերի զանգվածային հալածանքները: «Մենք արեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր»,- ասել է Յագովը՝ ի պաշտպանություն Գերմանիայի պասիվության:

Զանգվածային սպանությունների նկատմամբ լուռ համաձայնությունը Բեռլինում Միջազգային պատմաբանների համագումարի քննարկման թեման էր:

Պատմաբանների համար ապացուցված փաստ է հայերի տեղահանումների գործընթացում Գերմանական կայսրության ներգրավվածությունը:  Այնուամենայնիվ, ամբողջովին պարզ չէ գերմանացիների ունեցած դերը: Նրանք պարզապես վկանե՞ր էին, թե՞ մեղսակիցներ:

Բեռլինում 160 պատմաբաններ կենտրոնացած էին հայերի կրած տառապանքներում Գերմանիայի մեղսակից դերի քննարկման շուրջ: Ըստ Երևանի Պետական Համալսարանի հայ պատմաբան Աշոտ Հայրունու՝ գերմանացիները հանցակից են համարվում իրենց լռության և սառը անտարբերության պատճառով:

Գերմանական կառավարությունը պարզապես կանգնել և հետևում էր՝ ինչպես էին երիտթուրքական կառավարության ներկայացուցիչներն արտաքսում հայերին Թուրքիայից մինչև Միջագետքի անապատները, ժամանակակից Իրաքի, Քուվեյթի և Սիրիայի տարածաշրջանները: Գերմանացիները պնդում էին, որ չեն ուզում միջամտել, չնայած նրան, որ քաջատեղյակ էին ամեն ինչի:

Պոտսդամի համալսարանի պատմաբան Քրիսթին Փշիխհոլցը որևէ կասկածներ չունի. ծանոթ լինելով Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության արձանագրությունները՝ նա եզրակացնում է, որ Գերմանիայի կառավարությունը մանրակրկիտ տեղեկություններ ուներ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության դեմ կործանարար քաղաքականության վերաբերյալ: Տարհանումներ, մահապատիժներ և հարկադիր աշխատանք. գերմանացի դիվանագետները մանրամասն նկարագրել էին այդ ժամանակ տեղի ունեցած ամեն ինչ: Պատմական վկաները քաջատեղյակ էին այդ վայրագություններից, ինչպես վկայում է 1915թ. հուլիսի 7-ին ուղարկված Կոնստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանի ուղերձը Կայսրության կանցլերին: Նրանում ասվում է. «Հայտարարվել է, որ թուրքական կառավարությունը մտադիր է ոչնչացնել Թուրքական կայսրությունում ապրող հայ ազգին»:

Լեփսիուսհաուսից՝ պոտսդամյան բարձր որակավորում ունեցող հետազոտական ինստիտուտից, պատմաբան Ռոլֆ Հոլսֆելդն ասում է. «1915-1916 թթ. Օսմանյան կայրության տարածքում տեղի ունեցած ցեղասպանության մասին գերմանական կառավարությունը պաշտոնապես տեղյակ էր ավելի քան 100 տարի»:

Գերմանական կառավարության պաշտոնյաները միշտ խուսափում էին Հայաստանի մասին խոսելիս օգտագործել «ցեղասպանություն» բառը: Դրա փոխարեն ասում էին «կոտորած» կամ «տեղահանում»:

2015թ. փետրվարին Գերմանիայի ձախակողմյան կուսակցությունը խորհրդարանում քննարկման է դրել Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցած հալածանքների համար բառեզրի օգտագործման թեման, սակայն կառավարությունը որոշել է շարունակել օգտագործել նույն եզրաբանությունը՝ պատճառաբանելով, թե չի ուզում վտանգի ենթարկել հայ-թուրքական հաշտեցումը: Գերմանական կառավարությունն այս հարցը թողնում է ակադեմիական շրջանակների քննարկմանը:

Հայաստանը, ավելի քան 20 երկիր և Բեռլինյան համագումարի պատմաբանների զգալի մասն այդ ժամանակվա իրադարձությունները ցեղասպանություն են համարում՝ համաձայնեցնելով ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանության կոնվենցիայի հետ:

Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե մեկ տարի առաջ կոտրել է այս թեմայի շուրջ թուրք պաշտոնյաների՝ տասնամյակների լռությունը: Նա ներողություն է խնդրել զոհերի և նրանց սերունդների համար և խոսել հայերի տարհանման «անմարդկային հետևանքների» մասին: Նա չի խոսել ցեղասպանությունից:

Նախկին Արևելյան Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան և խորհրդարանում Սոցիալ-դեմոկրատների նախկին ներկայացուցիչ Մարկուս Մեքելը Բունդեսթագում էր, երբ 10 տարի առաջ Հայոց հարցն առաջին անգամ քննարկման դրվեց:

«Նույնիսկ այն ժամանակ Թուրքիայի վերաբերյալ ոչ մի բանաձև չէր կարող ընդունվել, եթե նրանում առկա լիներ «ցեղասպանություն» բառը: Երկար քննարկումներից հետո հայտարարվել էր, որ գերմանացիները ներողություն են խնդրում  Գերմանական կայսրության «անփառունակ դերի» համար: Ավելին ասել հնարավոր չէր: Նույնիսկ կոմունիզմի ժամանակ, -ասում է Մեքելը,- քաղաքականությունն էր սահմանում պատմությունը»:

Այնուամենայնիվ Գերմանիան դեռ կարող է կարևոր քաղաքական որոշում ընդունել՝ հայ ժողովրդի տառապանքները «ցեղասպանություն» սահմանելով: «Նրանք, ովքեր չեն օգտագործում այս եզրը, տառապանքներին և նման աղետներին կարևորություն չեն տալիս»,- ասում է Մեքելը:

Պատմաբան Աշոտ Հայրունին կարծում է, որ դա գերմանական կառավարության պարտքն է և ասում է. «Կարևոր է, որ Գերմանիայի կառավարությունը որոշում կայացնի, որի համաձայն կճանաչի և կընդունի Հայոց ցեղասպանությունը»:

Deutsche Welle-ի աղբյուրների համաձայն, Բունթեսթագը բանավեճ է նախատեսում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հույս կա, որ այս հարցի շուրջ որևէ բան դեռ կփոխվի: Ցայսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե դեռ պարզ չէ՝ ով է ապրիլի 24-ին ներկայացնելու Գերմանիան Հայաստանի մայրաքաղաքում:

Կարծիք կա, որ այս հարցի շուրջ Գերմանիայի գաղտնապահությունը պայմանավորված է բարձր մակարդակի քաղաքական գործիչների բացակայությամբ: Հնարավոր է, որ մասնակցելու է միայն Գերմանիայի դեսպանը, մինչդեռ Ֆրանսիան ներկայացնելու է հենց նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պատմաբան Յուրգեն Գոթշլիխը սա «սկանդալային» է համարում»: 


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: