Իրանական կողմի նախաձեռնությամբ մայիսի 19-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հիմնական ուշադրությունը դարձվել է երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերին, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրականացման վերականգնման հեռանկարներին։
Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական խնդիրների, այդ թվում՝ Ուկրաինայի իրավիճակի շուրջ։