Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Տաջիկստանի իր գործընկեր Սիրոջիդին Մուհրիդինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ իրանա-տաջիկական հարաբերություններում բազմակողմ համագործակցության նոր փուլ է սկսվել՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում աճի նոր միտումը պետք է շարունակվի, տեղեկացնում է Mehr-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում երկուստեք քննարկվել են երկկողմ հարաբերությունները, մտքեր փոխանակվել դրանց շուրջ։
Իրանցի նախարարն Իրանի նախագահի այցը Դուշանբե և Տաջիկստանի նախագահի՝ Թեհրան պատասխան այցը երկրների փոխհարաբերություններում երկու կարեւոր շրջադարձային պահ է անվանել։
Նա նշել է, որ Իրանի ներկայիս կառավարության գործունեության սկզբից ստորագրվել են համագործակցության զգալի թվով փաստաթղթեր, որոնք պետք է իրականացվեն երկու երկրների կառավարությունների հետագա գործունեության շրջանակներում։
Սիրոջիդին Մուհրիդինն իր հերթին գոհունակություն է հայտնել Իրանի և Տաջիկստանի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ՝ ընդգծելով երկու բարեկամ և եղբայրական երկրների միջև բարձր մակարդակի սերտ հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։
Նա Իրանի նախագահին է փոխանցել Տաջիկստանի նախագահի ողջույնները և ընդգծել նախագահ Ռաիսիի՝ Դուշանբե պատասխան այցը կատարելու պաշտոնական հրավերը։