Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հայտարարել է, որ իր երկիրը և Իրանն անհամբերությամբ սպասում են եղբայրության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների «նոր գլխի բացմանը»: Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ տեղեկացրել է Mehr-ը։
Հինգշաբթի իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում անձնական հանդիպումից հետո, բին Ֆարհանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է բարելավել հարաբերություններն Իրանի հետ։
Նա հայտարարել է, որ իրենց հանդիպումը նվիրված էր երկողմ կապերի ընդլայնմանը տարբեր ոլորտներում։
Բին Ֆարհանը նաև հայտարարել է, որ երկկողմ կապերի ընդլայնման և տարածաշրջանային կայունության ամրապնդման շրջանակում երկու երկրները նորից բացել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։
Ընդգծելով անվտանգության և տնտեսության ոլորտներում մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու անհրաժեշտությունը՝ բին Ֆարհանը տեղեկացրել է, որ ինքը և Ամիր Աբդոլահիանը քննարկել են հետագա բանակցությունների անհրաժեշտությունը։
Նա նաև հիշատակել է Սալման թագավորի՝ նախագահ Ռաիսիին արված հրավերը՝ այցելելու էր Ռիադ, նշելով, որ Սաուդյան Արաբիան սպասում է Իրանի նախագահի այցին առաջիկայում։