Արցախի բազմաթիվ քաղաքացիներ այսօր սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների միջոցով իրենց երախտագիտությունն են հայտնում Ֆրանսիային այս դժվարին պահին ցուցաբերած աջակցության համար։
«Merci la France», «Շնորհակալություն, Ֆրանսիա» - նման խոսքեր ասում են բոլոր հայրենասերները, բոլոր հումանիստներն, ովքեր անտարբեր չեն Արցախում պաշարված հայերի ճակատագրի նկատմամբ։
Յուրաքանչյուր ընտանիքին տալիս են մեկ հաց. 21-րդ դարում Ադրբեջանը դատապարտեց արցախցուն նման գոյությանը՝ շարունակելով ուժով լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ «Շնորհակալություն Ֆրանսիային, շնորհակալություն ողջ քաղաքակիրթ աշխարհին, որ մեզ հետ են», - գրում են շրջափակված Արցախի բնակիչները։