Նախիջևանում կայացել է Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Աlիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ աղբյուրի, նախատեսվում է, որ նրանք քննարկելու են Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը, որը որակում են «հակաահաբեկչական գործողություն», ինչպես նաև Զանգեզուրի միջանցքի հարցը, փոխանցում է Panorama.am-ը։