Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, փոխանցում է News.am-ը: Հակարիի կամուրջը հատել է 21․076 տրանսպորտային միջոց։ Արցախից տեղահանվածների 49 տոկոսը արական սեռի ներկայացուցիչ է, իսկ 51 տոկոսը՝ իգական: