Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Թեհրանի հանձնախմբի նախաձեռնությամբ՝ փետրվարի 22-ին Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում կազմակերպվեց համերգ, որին հրավիրված էին Իրանում հավատարմագրված օտարերկրյա բոլոր դեսպաններն ու դեսպանատների աշխատակիցները, իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին Ուրուգվայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Կիպրոսի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Ճապոնիայի և Հայաստանի դեսպաններն ու նրանց ներկայացուցիչները, թեհրանահայ համայնքի շուրջ 350 անդամ: