Քրդական խնդիրը շարունակում է մնալ թուրքական կառավարության օրակարգում: Այնուամենայնիվ, քրդական հիմնահարցի կարգավորման գործընթացում դեռևս ոչ մի առջընթաց չկա: Քուրդ քաղաքական գործիչները շարունակում են մեղադրել Թուրքիային՝ նշելով, որ վերջինս չի ցանկանում վերջնականապես կարգավորել քրդական խնդիրը: Իր հերթին, թուրքական կառավարությունն ասում է, որ հույս ունի որքան հնարավոր է շուտ կարգավորել այս խնդիրը: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ քրդական խնդրի կարգավորման գործընթացը հասել է վճռորոշ փուլի:
Սպասվում էր, որ փետրվարի 15-ին կողմերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ, որը կօգնի առաջընթաց գրանցել կարգավորման գործընթացում: Ժողովրդա-հանրապետական կուսակցության համանախագահը մեղադրել է կառավարությանը միակողմանի գործողությունների մեջ, որոնք խոչընդոտել են համատեղ հայտարարության ընդունումը: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ Սելահաթթին Դեմիրթասն այս մասին ասել է՝ մեկնաբանելով PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջարկած 10-կետանոց «բանաձևի նախագիծը»:
Քուրդ գործիչները նշում են, որ կառավարությունը պետք է հանրությանը ներկայացնի Օջալանի ծրագրի բովանդակությունը: «Կամ մենք ցանկանում ենք, որ պաշտոնական բանակցությունները որքան հնարավոր է շուտ սկսվեն», - ասել է Դեմիրթասը՝ հավելելով, որ «իրենք պայքարում են կայուն խաղաղության համար»:
Այս համատեքստում քրդերը նաև չեն թաքցնում իրենց մտահոգությունն այսպես կոչված անվտանգության օրինագծի շուրջ, որը զգալիորեն ընդլայնելու է անվտանգության ուժերի և հետախուզական ծառայությունների լիազորությունները: «Եթե կառավարությունը ցանկանում է միաժամանակ խստացնել օրենսդրությունն անվտանգության ոլորտում և առաջընթաց գրանցել խաղաղ բանակցություններում, ապա դա նշանակում է, որ մենք միևնույն ուղղությամբ չենք շարժվում», - նշում են քուրդ քաղաքական գործիչները: