Հայազգի միլիարդատեր, բարերար 97-ամյա Քըրք Քըրքորյանը մտադիր է հովանավորել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի աշխատանքները: Այդ մասին հաղորդում է Panorama.am-ը՝ հղում անելով showbiz411.com կայքին:
«Քըրքորյանը հույս ունի ստեղծել հայկական «Շինդլերի ցուցակ», որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին», -գրում է լրատվամիջոցը: Համաձայն աղբյուրների՝ արդեն իսկ օսկարակիր մի ռեժիսոր համաձայնություն է տվել ծրագրի իրագործմանը: Տարբեր հայտնի դերասաններ նույնպես պատրաստ են նկարահանվել այդ ֆիլմում:
Ֆիլմի նկարահանումները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն այս ամռանը, Եվրոպայում: