Ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը. այս մասին հայտնում է «Ակօս»-ը՝ վկայակոչելով Hurriyet-ը: Աքյուրեքը ոստիկանությանը ներկայացրած վերջին զեկույցում հայտնել էր, որ նախօրոք տեղյակ է եղել Դինքի դեմ ծրագրվող «աղմկահարույց գործողությանը», սակայն այդ մասին չի հայտնել Տրապիզոնի մարզպետին և նահանգի ոստիկանությանը: Աքյուրեքը հավաստում է, թե դա չի արել իտումնավոր: Այնուամենայնիվ նա նաև ոչինչ չի ձեռնարկել Դինքին պաշտպանելու ուղղությամբ: